ՀայՏելեկոմը ներկայացնում է նորագույն նախագիծ Հայաստանում:
Նախագիծը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կապի ծառայություններ, որոնք իրականացվում են առաջատար երկրներում:
Տեխնոլոգիական առաջընթացը ինֆոկոմունիկացիաների տիրույթում կտրուկ զարգացում է ապրել: Մենք ապահովում ենք այդ կտրուկ զարգացումը` հավաստիացնելով, որ դա պարզ և մատչելի է յուրաքանչյուրին, և որ ամենակարևորն է արդեն կա Հայաստանում:
ՀայՏելեկոմի ծառայություններից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ունենալ ինտերնետ կապ և ականջակալներ, իսկ եթե ցանկանում եք խոսել հեռախոսի սարքի միջոցով, ապա տեղադրվում են համապատասխան սարքեր: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք նայել Սարքավորումներ բաժնում:
Ի տարբերություն Հայաստանում գործող մյուս ծառայությունների, Դուք կարող եք մեր միջոցով կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ` ամենամատչելի գներով, որը ապահովում է VoIP տեխնոլոգիան: Մեր ծառայությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ծառայություններ բաժնում:
Մեր աշխատաքն ուղղված է կապի ինտելեկտուալ ծառայությունների մատուցմանը:
Ակնկալում ենք երկարատև և փոխշահավետ համագործակցություն: